Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Արմեն Սարգսյան. Մենք ոչ միայն կարող ենք նոր Հայաստան կառուցել, այլև նոր Հայաստանը պետք է հզոր երկիր լինի

Արմեն Սարգսյան. Մենք ոչ միայն կարող ենք նոր Հայաստան կառուցել, այլև նոր Հայաստանը պետք է հզոր երկիր լինի
27.06.2018 | 22:44

Եռօրյա այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 26-ին մասնակցել է ԱՄՆ Սենատի Դըրքսեն մասնաշենքում Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված ընդունելությանը: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության, ՀՅԴ Արևելյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի ու Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի համատեղ ջանքերով կազմակերպված հանդիսավոր արարողությունը եզրափակել է ԱՄՆ Արևելյան ափին կազմակերպված՝ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների շարքը:


Նախագահը ելույթով անդրադարձել է Հայաստանի Առաջին Հանրապետության դերին ու նշանակությանը, կարևորել Հայաստանի և ԱՄՆ-ի բարեկամական հարաբերություններն ու դրանց խորացման անհրաժեշտությունը, խոսել հզոր ու զարգացած երկիր ունենալու մասին, որով աշխարհի բոլոր հայերն իրենց հպարտ կզգան: «Մեր այսօրվա ուղերձը հստակ է: Մենք պետք է հաղթենք: Մենք ոչ միայն կարող ենք նոր Հայաստան կառուցել, այլև նոր Հայաստանը պետք է հզոր երկիր լինի, որով բոլորս հպարտ կլինենք ու աշխարհում մեզ հպարտ կզգանք, որ հայ ենք»,- նշել է նախագահը:


Ընդունելությանը մասնակցել են ամերիկահայ համայնքի` ԱՄՆ տարբեր ծայրերից ժամանած մի քանի հարյուր անդամներ, ԱՄՆ Կոնգրեսի ու Սենատի անդամներ, ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ:

Դիտվել է՝ 1606

Մեկնաբանություններ